Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԳՆ-ն հաստատում է

ԱԳՆ-ն հաստատում է
11.02.2016 | 15:50

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցության կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ՝ ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը և հավելել. «Ըստ նախնական տվյալների` ձերբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»: Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» հայտնի ձևով՝ տնից վերցնելով թանկարժեք իրեր և գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, որ եկել էր տուն, սակայն դուռը ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, կնոջը հոսպիտալացրել էին: Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսախցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին տեսնել նրանց դեմքերը: Հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել Տրապիզոն, որտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով փորձել են Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք: Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ